Posted in 2016-2017 ուստարի, Ձմեռային ճամբար, Ձմեռային ուսումնական ճամբար, Ուսումնական նյութեր, Ստուգատես-փառատոն, Առողջագետի անկյուն, Արխիվ, Բնագիտա-տեխնիկական ստուգատես 2017, Ես և շրջակա, բնագիտական փորձեր

Բնագիտական փորձ. հյութի ազդեցությունն ատամների վրա

Այսօր սովորողները պարզեցին, թե ինչպես է հյութը ազդում ատամների սպիտակության վրա: Մենք ատամների փոխարեն այս փորձը արեցինք ձվի կճեպների վրա: Մենք վերցրեցինք չորս բաժակ, մեջը դրեցինք ձու, առաջին բաժակի ձվի վրա լցրեցինք քացախ, երկրորդ ձվի վրա` խնձորի հյութ, երրորդ ձվի վրա` կոկա-կոլա, իսկ վերջին ձվի վրա` ջուր: Այդպես թողեցինք մեկ օր, հաջորդ օրը սովորողները  տեսան և հասկացան, թե ինչպես է հյութը ազդում ատամների սպիտակության վրա: Սովորողների տպավորությունները` ֆիլմում:

Posted in 2016-2017 ուստարի, Հունվարյան մարզական ստուգատես, Ձմեռային ճամբար, Ձմեռային ուսումնական ճամբար, Մարմնակրթություն, Ստուգատես-փառատոն

Մարզական ստուգատես

3-րդ դասարանցիները հանձնեցի նաև մարզական ստուգատեսը:  Այս շաբաթը շատ հագեցած և սիրելի էր սովորողների համար: Շատ հեծանիվ վարեցին, սահնակ, դահուկ քշեցին, լողացին, մարզվեցին` բատուտի վրա թռան, գլուխկոնծի տվեցին, քայլեցին թաթերի վրա գերանի վրայով, ցատկեցին կամրջակի վրայից…Իսկական մարզական շաբաթ էր:

Posted in 2016-2017 ուստարի, Ձմեռային ճամբար, Ձմեռային ուսումնական ճամբար, Ստուգատես-փառատոն, Տրիաթլոն, Արխիվ

Լողի ստուգատես

Սպիտակ, սառը, ձյունոտ, մաքուր ճանապարհով քայլեցինք դեպի Արևմտյան դպրոց-պարտեզի լողավազան: Սովորողները ամբողջ ճանապարհին անհամբեր էին, խոսում էին, մեկ վայրկյան չդադարեցին խոսել` սպասումով էին լցված: Վերջապես 25 րոպե քայլելուց հետո, սառը, սպիտակ ձյանը փոխարինեց տաք, հաճելի ջուրը: Բոլորը ոգևորված հանձնեցին ստուգատեսը` վայելելով ջուրը:

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական ձմեռ» նախագիծ, Ձմեռային ճամբար, Ձմեռային ուսումնական ճամբար, Ուս. ճամփորդություն, Ստուգատես-փառատոն, Արխիվ

Ձմեռային խաղեր

Ակամայից հիշեցի մանկությունս, երբ առանց ձեռնոց, գլխարկ բակում սառած խաղում էինք, սահում էինք, ընկնում, թրջվում, բայց միևնույն է տուն չէինք գնում. վայելում էինք ձմեռը իր ողջ գեղեցկությամբ:

Այսօր այդպիսի հնարավորություն ունեցանք` վայելել ձմեռը: Վերցրեցինք սահնակները և ճանապարհ ընկանք:

Քայլում ես, շուրջդ ձյուն-ձմեռ է, ձյուն է գալիս, մաքուր է, հեքիաթային, ցուրտ չէ, հրաշալի ձմեռային եղանակ է: Վերջապես երկար քայլելուց հետո տեղ հասանք, նստեցինք սահնակներն ու սահեցինք: Ձմռան սպիտակ տարածության մեջ զնգում, զրնգում էին ուրախության ճիչեր, ինձ մոտ`մանկության հուշեր:

Հրաշալի օր անցկացրեցինք միասին: