Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Ընտրություն, Լրացուցիչ կրթություն

Մաթեմատիկական խաղեր

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Լրացուցիչ կրթություն

Գորգի տակ

Պատասխանիր հարցերին:

Ես հեքիաթի աղջիկն եմ, անունս`…

Դու ու՞մ հետ և որտե՞ղ կուզենայիր ապրել…

Իսկ դու ի՞նչ կուզենայիր ունենալ գորգի տակ…

Ինչու՞…

Քո կարծիքով ինչպիսի՞ն է երևակայական ձին…

Իսկ վա՞գրը…

Եթե ձեր գորգի տակ կապիկ ապրեր, ի՞նչ կանեիր…

Պատմիր ձեր հյուրասենյակի մասին…

Շարունակիր:

Աղջիկը բարձրացրեց գորգի ծայրն և հայտնվեց դրա տակ…

Իսկ հիմա գրածդ նկարիր paint ծրագրով և տեղադրիր բլոգումդ:

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Լրացուցիչ կրթություն

Մայրենի 

  • Ընթերցիր Դոնալդ Բիսեթի «Ցանկությունների ծառը» հեքիաթը
  • Բլոգում գրիր և տեղադրիր քո ցանկությունները
  • Paint ծրագրով նկարիր քո ցանկությունները և նորից տեղադրիր բլոգում

                       Ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն,ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

 

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Լրացուցիչ կրթություն

Մաթեմատիկա

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դպրոց, դասարան

Անուն, ազգանուն

 

Շարքում պակասող թվերը լրացրո’ւ

250, 255, 260, __________________________________________________________, 305:

 

805, 804, 803, ____________________________________________________________, 794:

 

Պակասող թվերը լրացրո’ւ

829 =  ____  հարյուրյակ ____ տասնյակ ____ միավոր

200 =  ____  հարյուրյակ ____ տասնյակ ____ միավոր

1067 =  _____  հազարյակ  ____  հարյուրյակ ____ տասնյակ ____ միավոր

 

Թվերը համեմատի’ր

126      136                                 960    931

803     1803                                  85    863

 

Թվերը բառերով գրի’ր

645

830

 

Բառերը թվերով գրի’ր

Վեց հարյուր հիսունմեկ

Հարյուր իննսուն

 

 

 

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Լրացուցիչ կրթություն

Մաթեմատիկա /առցանց ուսուցում/

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դպրոց, դասարան

Անուն, ազգանուն

 

Թվերով գրի՛ր

Չորս հարյուր քառասունհինգ

Ինը հարյուր վաթսունմեկ

Ութ հարյուր տասնվեց

Հարյուր ութսուն

Վեց հարյուր իննսունինը

Յոթ հարյուր հինգ

Հինգ հարյուր երեսունութ

 

Բառերով գրի’ր

580

948

199

757

400

855

506

208

377

 

 

 

 

Օրինաչափությունը գտի՛ր և լրացրո՛ւ

 

   100    300    500     600   800   1000

 

  900   700    400    200

 

   50   100   150    300    400    450

 

   20     40    60    100   160

 

   10    30    50     90    150

 

  300   270   240   180   120     60

 

 

Լրացրո՛ւ

նախորդ թիվը    թիվը հաջորդ թիվը
     670  
     180  
        910
        400
    190
    490
    200
    800
        610
        310

 

 Հաշվիր:

 

  1. 12345 թվաշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի 31:
  2. 52412 թվաշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի 60:

 

 

Լուծիր:

Երբ Արամն իր գումարից ծախսեց 500 դրամ, իսկ Հայկը` 200 դրամ, նրանց մոտ մնաց 300 դրամ: Ընդամենը որքան դրամ կար նրանց մոտ նախքան գնումներ կատարելը:

 

 

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Լրացուցիչ կրթություն

Մայրենի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դպրոց, դասարան

Անուն, ազգանուն

 

Մեկ բառով գրի՛ր

Մարդ, ով մեքենա է վարում-

Մարդ, ով նկարչությամբ է զբաղվում-

Մարդ, ով բժշկությամբ է զբաղվում-

Մարդ, ով կոշիկ է կարում-

Մարդ, ով ապրանքներ է վաճառում-

 

Բառերը քանդի՛ր

Մանուշակագույն – մանուշակ ա գույն

մաքրասեր

շնաձուկ

մարդակեր

հյուրասենյակ

խաղասենյակ

հաստափոր

շատակեր

 

Բառերը միացրո՛ւ

Գրիչ  ա տուփ – գրչատուփ

ջուր  ա շուշան

կարմիր  ա գույն

դեղին  ա կարմիր

արև ա ծաղիկ

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Լրացուցիչ կրթություն

Մաթեմատիկա

Գնացուցակում պակասող թվերը լրացրո’ւ և պատասխանի’ր հարցերին.

Գնացուցակ

 

Ապրանքը   Արժեքը /1 հատը /
Փուչիկ 200-100+200  =  
Գրքույկ Փուչիկից 100դրամով թանկ է:  
Մատիտ Գրքույկից  200 դրամով էժան է:  
Կավիճ Մատիտից 100 դրամով  էժան է:  

 

Որքա՞ն գումար է հարկավոր

ա/ 3 հատ փուչիկ գնելու համար      _____________

բ/  1 հատ գրքույկ և 1 հատ փուչիկ գնելու համար_____________

գ/  1 հատ մատիտ և 3 հատ կավիճ գնելու համար_____________

դ/ Եթե 1000 դրամ ունենաս և գնես 1 փուչիկ, 1 գրքույկ և 2 կավիճ, քանի՞ դրամ կմնա քեզ մոտ:________________