Posted in 2016-2017 ուստարի, «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, «Ուսումնական գարուն» նախագիծ, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Արխիվ

«Ձոն» ցուցահանդես

«Ձոն» ցուցահանդեսի ընթացքում 3-րդ դասարանի սովորողները ներկայացրեցին իրենց տեխնոլոգիական աշխատանքները` մայրիկների դիմանկարները, ծաղկային շրջանակները: Իսկ վերջում ծնողների հետ միասին երգեցին իրենց երգչախմբային երգերը: Գեղեցիկ մայրիկատոն էր Հյուսիսային դպրոցի Արևելյան լանջերին:

Posted in 2016-2017 ուստարի, «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես, «Ուսումնական գարուն» նախագիծ, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Արխիվ

Ծաղկային շրջանակներ

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում սովորողների հետ պատրաստեցինք գեղեցիկ ծաղկային շրջանակներ: Բնական ծաղիկները մեկ օրով դրեցինք գրքերի մեջ, հետո զգուշորեն տեղադրեցինք թափանցիկ ֆայլերի մեջ, եզրերն էլ հաստ, գունավոր թղթերով փակեցին` շրջանակի տեսք տալով:

Շնորհակալություն Տաթև Աթոյանին` օգնելու համար:

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Ուսումնական նյութեր, Արխիվ, Բլոգային աշխատանք

Իմ գարնանային արձակուրդը

Image-3

Գարնանային  արձակուրդի ընթացքում ես հաճախել եմ դպրոց,  դաշնամուրի և պարի: Դպրոց նաև գալիս  էին    իմ ընկերները Հասմիկը, Կարենը, Լևոնը, Սարգիսը: Դպրոցում էին բոլոր ուսուցիչները:Նրանք մաքրում էին դպրոցի ներսը և դուրսը: Ես և Հասմիկը նույնպես միացանք, հագանք  աշխատաքային ձեռնոցները և վերցրեցինք փոցխերը և սկսեցինք փոցխել լանջերը: Հետո մենք մտաք մեծ նկուղ և հավաքեցինք շատ հին նկարների ժապավենային շարքը:

Սոնա Սարգսյան   Continue reading “Իմ գարնանային արձակուրդը”

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Ուսումնական նյութեր, Ուսուցչի օրագիր, Արխիվ, Ես և շրջակա, բնագիտական փորձեր

Դիտարկում ենք ածիկները

 

Այսօր սովորողները վերադարձան գարնանային արձակուրդից և տեսան, որ ածիկները աճել են, նաև ծաղկել են բակի ծիրանի ծառերը: Շատ ոգևորվեցին և սկսեցին դիտարկել: Պարզեցին, որ ածիկ կարելի է ցանել բամբակի և հողի վրա, ցանելուց հետո սկզբում պետք է դնել մութ տեղ, այնուհետև լուսավոր տեղ: Հասկացան, որ ցորեն ու գարի պետք է շատ չլցնել ափսեի մեջ և շատ չջրել: Հարությունյան Գևորգը շատ ուշադիր էր և նկատեց, որ խոտերը թեքվել էին արևի կողմը, ձգվել էին դեպի արևը:

Իսկ ծիրանենու վրա արդեն շատ մեղուներ էին հավաքվել: Դասարանը լցվել էր անուշ բույրով և մեղուների բզզոցով:

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Մանկավարժական աշխատողների ճամբար, Ուս. ճամփորդություն, Ուսուցչի օրագիր, Արխիվ

Հնի ու նորի խաչմերուկում` Գյումրի

Երկար, բայց շատ հաճելի ճամփորդություն էր: Գնացքի ձայնը, երկար ձգվող ճանապարհը, ընկերներիս բարձր ծիծաղը, Արարատը, Արագածը ողջ ճանապարհի ընթացում ինձ հետ էին: Վերջապես հասանք Գյումրի: Առաջին տպավորությունը քաղաքի լռությունն էր` ականջ ծակող լռությունը, կարծես թե կյանքը ապրում է, եռում է քաղաքում, բայց անձայն: Անցորդների, մեքենաների շարժ` անձայն, անաղմուկ: Քաղաքի տների, փողոցների հնությունը կանչում էր: Տների փայտե դռները, պատուհանների փեղկերը, զարդանախշերը կանչում էին, տանում, և դու մտովի չէիր ապրում ներկայում, այլ անցյալում` հնի ու նորի խաչմերուկում: Տպավորված եմ, չգիտեի, որ հնությունը կարող էր այդքան լուռ, խորը ու այդքան գեղեցիկ լիներ:

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Մանկավարժական աշխատողների ճամբար, Արխիվ

Դասավանդողների գարնանային դպրոց. Օր չորրորդ

Այսօր դասավանդողների գարնանային դպրոցի չորրորդ օրն էր: Հյուսիսում բոլորն ակտիվ աշխատում էին ներսում, դրսում…Մի խումբը ներսում շարունակում էր մաքուր ու վերջնական տեքսի բերել դասարան-լաբորատորիաները, մյուս խումբը շարունակում էր ծառերի կրապատման աշխատանքները, մի այլ խումբ էլ էստրադայի հողն էր հարթեցնում: Ներսի-դրսի բարեկարգման, մաքրման աշխատանքերին ակտիվորեն մասնակցում էին նաև սովորողները:

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Մանկավարժական աշխատողների ճամբար, Արխիվ

Ուսումնական գարնան երրորդ օրվա անցուդարձ

Ուսումնական գարնան երրորդ աշխատանքային օրն էր: Այսօր ևս օրն հագեցած էր ուսումնական և մի շարք այլ հետաքրքիր աշխատանքներով: Աշխատանքի  ընթացքն էլ  ավելի արդյունավետ կազմակերպելու համար բաժանվել էինք խմբերի և յուրաքանչյուր խումբն իրականացնում էր իրեն բաժին հասած աշխատանքը:
Օրվա ընթացքում դպրոցի շենքն  ազատեցինք փոշուց,  ապակիները` աղտոտվածությունից  և դպրոցին նոր ու թարմ շունչ հաղորդեցինք:

Օրվա ընթացքում չմոռացանք նաև բակային և միջավայրի բարելավման աշխատանքների մասին:
Ծառերը կրապատեցինք, հողի և լանջերի հարթեցման աշխատանքներ իրականացրեցինք: Continue reading “Ուսումնական գարնան երրորդ օրվա անցուդարձ”

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Մանկավարժական աշխատողների ճամբար, Արխիվ

Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար. Օր առաջին

Հյուսիսային դպրոցում աշխատանքային տրամադրություն էր: Ուսուցիչներն ու սովորողներն աշխատանքային խմբերով սկսեցին ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգումը:

Սովորողների հետ ջրեցինք ծաղիկները, հավաքեցինք բակի չորացած տերևները, մաքրեցինք նաև հարակից տարածքները: Աշխատելուց հետո հանգստացանք լանջերին, իսկ սովորղները հեծանիվ վարեցին:

 

Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Ուս. ճամփորդություն, Ուսումնական նյութեր, Արխիվ, Թումանյանական օրեր

Թումանյանական օրերի ամփոփում

Հինգշաբթի օրը`  մարտի 23-ին, Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողներով և դասավանդողներով եղանք Թումանյանի անվան այգում: Այգում մի լավ խաղալուց և կանաչն ու թարմ օդը վայելելուց հետո ամփոփեցինք Թումանյանական օրերը` երգելով, կարդալով և խաղալով Թումանյան:

Ֆիլմը պատրաստեց Կարինե Խառատյանը: