Posted in 2016-2017 ուստարի, Ամառային ճամբար 2017, Արխիվ

Ճամբարային հագեցած օր

Օրը սկսեցինք այլընտրանքային երաժշտությամբ, ընկեր Հասմիկի հետ բաժակների օգնությամբ ստացանք գեղեցիկ երաժշտություն: Այնուհետև ճամբարականների հետ գնացինք Արևելյան դպրոց, տիկին Մարինեի հետ նշեցինք Վարդավառի ծեսը:

Posted in 2016-2017 ուստարի, Ամառային ճամբար 2017, Արխիվ

Ճամբարային երկուշաբթի

Ճամբարային օրը սկսեցինք ուրախ մարմնամարզությամբ, հետո մաքրեցինք մեր միջավայրը, հավաքեցինք թափված ծիրանը: Շատ շոգ էր, ողջ օրը լողացինք, նույնիսկ Ատիին լողացավ, զովացավ ընկեր Քնարիկի օգնությամբ, իսկ ճամբարակններն էլ օգնեցին:

Posted in 2016-2017 ուստարի, Ամառային ճամբար 2017, Արխիվ

Ստեղծականության ճամբար լողափին

Collage_Fotor-1-250x200 
Գեղարվեստի ստեղծականության ճամբարը հրավիրում է
Հուլիսի 24-28

Ամառային այս ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր որ ցանկանում են ստեղծական տնօրինել իրենց արձակուրդային ազատ ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել,  ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել:

Մասնակիցները՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։ Տարիքային սահմանափակում չկա. ձևավորվեն մանկական, պատանեկան, տարատարիք ջոկատներ։

Անցկացման վայրը՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոց (Գեղարվեստ), քաղաքային հարթակներ (այգիներ)։

Գործունեությունը՝ կերպարվեստ, քանդակ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Առաջին հանդիպումը՝ 2017թ. հուլիսի 25-ին:

Հայտերը գրանցեք q.nersisyan@mskh.am էլ. հասցեով, զանգով 043-17-56-98, այցելելով Գեղարվեստ։

Հասցեն` ՀՀ, ք. Երևան, Րաֆֆի 69/1:

Ճամբարի ղեկավար՝ Անուշ Աթայան

Էլ. հասցե՝ anushatayan@mskh.am

Հեռ. 091313926

Լրացուցիչ կրթության ամառային ճամբարի նախագիծ   

 

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Դասավանդողի անհատական աշխատաժամանակ

Հուլիսյան ուսումնական օրացույց

Հուլիսի 1, 3, 4 հերթապահություն Հյուսիսային դպրոցում

Հուլիսի 10-14 Ամառային լրացուցիչ ճամբար

Հուլիսի 15-16

  • Գրական ակումբի ընթերցողական ճամբար Սևանի ափին

Հուլիսի 17-21 Ընդունելություն-հերթապահություն դպրոցում

 

Posted in 2016-2017 ուստարի, Ամառային ճամբար 2017, Արխիվ

Ամառային ուսումնական ճամբար 2017

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Ընդունելություն 2017-2018

Առաջին հանդիպումը 6 տարեկանների հետ

IMG_7805

Ողջո~ւյն, սիրելի առաջին դասարանցի:

Հյուսիսային դպրոցը հուլիսի 3-ին, ժամը` 9:30-11:30,   հրավիրում է ամառային ճամբար` միասին երգելու, պարելու, խաղալու, լողալու, հետաքրքիր ժամանց անցկացնելու ամառային լողափում:

Սիրելի ճամբարական, քեզ հետ ունեցիր՝ լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ և ջրային ակնոց:

Ծրագրում՝

Հուլիսի 3, երկուշաբթի   

Ծանոթացում խաղի միջոցով՝ «Բարև, ես եմ»

Երգի ուսուցում- «Արև, արև, եկ եկ», «Եթե դուր է գալիս»

Ամառային լողափ՝ «Ողջո՜ւյն ջուր», նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք

Հյուրասիրություն