Posted in 2016-2017 ուստարի, Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Արխիվ, Բլոգային աշխատանք

Սխալ հեքիաթներ

Մի անգամ Միլանի Դուոմո հրապարակի լուսակրի բոլոր լույսերը դեղին դարձան :

-Ոչ թե դեղին , այլ երկնագույն :

-Օ~հ , այո’ , երկնագույն : Եվ մարդիկ ուրախացան :

-Ոչ թե ուրախացան այլ շփոթվեցին :

-Օ~հ , այո’ , շփոթվեցին և սկսեցին պարել :

-Դարձյալ շփոթում ես : Ոչ թե սկսեցին պարել , այլ չիմացան ինչ անել :

-Եվ նրանք սկսեցին մտածել ցատկոտելու մասին :

-Բոլորովին էլ ոչ : Նրանք մտածում էին անցնեն թե չանցնեն :

-Լա’վ : Եվ այդ պահին ժամանեց ոստիկանը և սկսեց ձերբակալել մարդկանց :

-Նման բան չկա : Ժամանում է կարգավորողը և սկսում է կարգավորել երթևեկությունը :

-Դու ճիշտ ես : Եվ կարգավորողի օգնությամբ լուսակրի լույսերը դարձան կարմիր :

-Հայրի’կ , դու հեքիաթ պատմել չգիտես : Ամեն ինչ սխալ ես ասում : Ավելի լավ է գնանք միասին պաղպաղակ ուտելու :

Գևորգ Հարությունյան

Կարմիրը, պոչատն ու գնդլիկը

Լինում է չի լինում մի գայլ է լինում: էս գայլը գնում է կարմիր գլխարկի տատիկի տուն, որ հավ փախցնի, ուտի: Բայց տատիկը տեսնում է և կացնով  գայլի պոչը կտրում: Գայլը խնդրում, աղաչում է տատիկին, որ պոչը տա, տատիկը ասում է ոչ: Որ տամ, ամեն անգամ կգաս, հավերիս կգողանաս, կուտես: Գայլը գնում է անտառ, ճանապարին հանդիպում կարմիր գլխարկին: Կարմիր գլխարկը գնդիկ բոքոնկի հետ անտառում ծաղիկներ է հավաքում, որ գնա տատիկին տեսության: Կարմիր գլխարկը տեսնում է, որ գայլը պոչ չունի, հարցնում է, թե ինչ է պատահել: Գայլն ասում է տատիկիդ մոտ է, ասա թող պոչս տա, թե չէ ինձ կասեն պոչատ գայլ: Կարմիր գլխարկը խղճում է գայլին և գնդիկ բոքոնիկի ու գայլի հետ գնում տատիկի մոտ: Տատիկը լսում է Կարմիր գլխարկի խնդրանքը և պոչը տալիս է գայլին: Կարմիր գլխարկը, տատիկը, գայլը և գնդիկ բոքոնկը ընկերանում են և մի լավ քեֆ անում:

Սյուզաննա Բարեղամյան

Մի օրե ես արթնացա և գնացի ճանփորդության: Այնտեղ բոլոր մարդիկ սխալ էին խոսում: Մի մարդ ինձ հարցրեց.

– ինչու փուշը վարդ ունի, ես նրան չհասակացա, ես հարցրեցի նրան թե դա ինչ է նշանակվում նա ասաց.

– դուք փուշի վրա վարդը չգիտեք ինչ է, ես նրան ասասցի որ չգիտեմ իսկ այդ տղան գնաց: Դրանից հետո ես նստեցի մի նստարանում և մտածեցի թե դա ինչ է նշանակվում: Իսկ հետո քայլեցի և սկսեցի մտածել թե ինչու է այդպիսի անհասկանալի բաներ հարցնում : Բայց հետո ես էլի հնադիպեցի և այս անգամ նկատեցի որ նա շորերը թարս է հագել, իսկ դրանից հետո ես նկատեցի որ կոշիկներն էր թարս հագել: և ես այդ ժամանակ հասակացա որ նրա հարցերն էլ էին թարս, դրա համար ես նրան ասացի որ  մարդիկ չպոկեն վարդերը և  այգիները գեղեցիկ լինեն: և նա սկսում է կամաց կամաց սովորել ճիշտ հարցերը տալ:սխալ հեքաթը 

Մերի Փաշիկյան

Կար-չկար մի  ձախորդ Փանոս կար:Մի օր   էս  Փանոս     գնում է անտառ  սունկ   հավաքելու:Մեկ  էլ վագրը   վրա է տալիս:Էս  խեղճ   Փանոսը   ծառն է  բարձանում  ու    սպասում  կկվի  կանչելուն:Մեկ   էլ    այդ  կողմերով  անցնում  էր  կարմիր գլխարկը:Մի երգ էր երգում,մի ուրախ երգ,էս արջը որ լսեց սիրահարվեց  ու կարմիր գլխարկին իր տուն տարավ:

Հովհաննես Կարապետյան

Безымянный.pngԼինում է չի լինում մի իշխան է լինում:Այս իշխանն  ասում է, ով մի այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է ,նրան թագավոր կդարձնեմ:Տարբեր մարդիկ են գալիս,տարբեր ստեր են ասում ,սակայն իշխանն այնպես է դասավորում ,որ բոլոր ստերը ճիշտ են դուրս գալիս:Հետո գալիս է մի շատ խելացի մարդ և ասում ,որ ինքն իրենց թագավորն է և   պետք է իշխանը իր ունեցվածքը բաժանի աղքատներին: Իշխանին ոչինչ չի մնում անել, քան համաձայնել:Խելացի մարդը դառնում է թագավոր,իսկ իշխանը իր ունեցվածքը բաժանում է աղքատներին:

Վահե Մակվեցյան

 

Posted in 2016-2017 ուստարի, Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Աղայան+Ռոդարի նախագիծ, Արխիվ, Բլոգային աշխատանք

Թվերի աշխարհում

Untitled  Իմ թվերի աշխարհում բոլոր թվերը սկսվում էին տիկ -ով:  Տիկ 1, տիկ 2, տիկ 3 և այդպես բոլորը: Նրանք ամբողջ օրը զբաղվում  էին  մի բանով  գումարումով, բազմապատկումով, հանումով, բաժանումով:Պատճառը այն էր, որ այդ աշխարհում պետք է  նոր թվեր  ավելանային, ծնվեին: Երբ թվերը ծերանում էին հայտնվում էր տիկզրոն:  Նա անցնում էր ծերունի թվերի մոտով  և նրանք պուճուրանում էին ու  փոքրիկ թվեր էին դառնում:

Սոնա Սարգսյան

ԻՄ ԹՎԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մի անգամ ես հայտնվեցի մի աշխարհում: Այնտեղ բոլորը թվեր էին հորինում ամեն օր,
բայց ես էլ էի հորինում,իմ ընկերը, անգամ կենդանիները`առյուծը, վագրը, արծիվը,նույնիսկ
բազեն: Իմ թվերն էին` մեկինի,երկուսենի,երեքինի,և այդպես շարունակ: Ես ասում էի ընկերոջս.
-Դրանք շատ փոքր թվեր էին, այսպես հարյուրիտո, տաս հազարիտո հազար հարյուրիտո,-
ասացի ես: Այդպես ինձ թվում է, որ լավ է:
– Ես էլ եմ այդպես կարծում: Ուրեմն  եկեք շուտ-շուտ-շուտ,մտածենք:
Մտածենցինք, մտածեցինք, հորինեցինք և բոլորը իմացան:

Մհեր Կիրակսյան

Իմ թվերի աշխարհը

Մեկը,երկուսը,երեքը,չորսը,հիգը և ասպես շատ  թվեր հավաքվել էին ժողովի և փորձում էին պարզել,թե ով  է ամենամեծ  թիվը։

-Ես եմ ամենամեծ   թիվը,-ասաց տասը։

-Ո՛չ,ես  եմ ամենամեծ  թիվը,-ասաց  հարյուրը։

-Ամենամեծ թիվը ես եմ,-բացականչեց հազարը։Այսպես սկսեցին վիճել։Հանկարծ հայտնվեց միլիարդը և ասաց․

-Տղա՛ս  դու պետք է  լավ սովորես,որ իմանաս, թե  որն է  ամենամեծ թիվը։

Հովհաննես Կարապետյան

Իմ թվերի աշխարհում

Безымянный.png

Մի օր նստած մտածում էի ,թե ինչ օգտակար բան կարելի անել և որոշեցի նոր թվեր հոինել՝միլլիոնչիկ, միլիարդչիկ ,կիկիլիոնչիկ,պիպիլիոնչիկ և այլն: Մտածեցի միավոր, տասնավոր և հարյուրավոր թվերին  կարելի է ավելացնել իկ վերջավորությունը,օրինակ՝մեկիկ,տասիկ,հարյուրիկ:Մտածեցի և որոշեցի իմ հորինած թվերով գնումներ կատարել:Վաճառողին խնդրեցի հինգիկ հարյուրիկ գրամ կոնֆետ տալ:Վաճառողը շշմած ինձ էր նայում: Ես ինքնագոհ նրան ասացի,որ այդ թվերը ես եմ հորինել:

Վահե Մակվեցյան

Թվերի աշխարհում

Լինում  է  չի  լինում   մի  մարդ  է  լինում:   Նա  ճամփորդում  է, ճամփորդում   և   հասնում  մի  երկիր: Այնտեղ  հանդիպում  է  մի  մարդու  և  հարցնում.

—  Սա   ի՞նչ  աշխարհ  է:

— Սա  թվերի  աշխարհն է, — պատասխանում է մարդը:

-Իսկ  դուք  ի՞նչ եք  անում  թվերի  աշխարհում:

— Թվեր  ենք   հորինում:  Իսկ  ի՞նչ  թվեր  եք  հորինում: Կպատմե՞ք  ձեր   հորինած   թվերը:

—  3 ,6,  5, 7, 10, 9 ,   մինչև  այդքանն եմ  հորինել:

— Այդպես    չեն  հորինում  թվերը,  այսպես  են հորինում՝  1 2  3  4  5  6  7:

— Լավ, ուրեմն  արի  միասին  հորինենք  թվերը՝ 1  2  3  4  5  6  7  8  9  10:Տեսա՞ր ինչ լավ ստացվեց:

Աշոտ Հովեյան

Ինչպես են հորինում թվերը

— Աղջիկներ,  եկեք թվեր հորինենք ,- ասաց պարոն  պլանշետը:

— Այո, մենք համաձայն ենք, — պատասխանեց տիկին բաժակը:

— Ես կսկսեմ, — ասաց բալիկ սրիչը:

— Մեկ-երկու-երեք, այ դու չարի մեկը, — ասաց բալիկ սրիչը:

— Կարող եմ ես շարունակել ,- ասաց քույրիկ սրիչը:

— Չորս-հինգ-վեց, քո անունը ի՞նչ է,-շաուրնակեց քույրիկ սրիչը:

-Իսկ հիմա ես. յոթ-ութ-ինը, արի ընկերանանք, — շարունակեց մատիտ եղբայրը:

Հասմիկ Սարգսյան

Իմ թվերի աշխարհում

Եկեք թվեր հորինեք որ ժամը իմանաք: Ես իվրետայի թվերը կասմ:Մեկուշոր, երկուսիշոր, երեքիշոր, չիպիշոր, հիգիշոր և ատպես: Իսկ հիմա իմ թիվը լսիր, մեկելար, երկուելար, երեքելար, չորսելար, հինգելար, և վեցելար և ասքանով իմ թվերը վերջանումեն: Ես հիմա թվեր կհորինեմ և ձես կասմ: Գլիզմեկ գլիիզերեք և գլիզութ այսքանովել իմ թվերնեն ավատվում:Ինձ համար այս վզնոցն ինչ նարժե, տասը անգամ պտտվել:Ավելի լավ է շատ շատ թվեր ստեղծեք: Եկեք արագ թվեր ստեղծենք, ես թվեր գիտմ: Դե արագ ասա, մեկտուն, երկեւտուն, երեքտուն, չորստուն, հիգտուն, վեցտուն, յոթտուն, ութտուն, իննըտուն և տաստուն:

 Մերի Փաշիկյան

ԹՎԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թվերի Աշխարհ

Ես երեկ հայտնվեցի թվերի աշխարհում: Այնտեղ թվեր էին հորինում, այսպես.

-Եկեք թվեր հորինենք,- ասաց հորինողը:

-Եկեք սկսենք, մեկ ցմփոր բալաբեկ, երկուս մարդու ուս, երեք խնդրում եմ ներեք, չորս ուտես մի վագոն սոուս, հինգ շվինգ, վեց բռնեց, յոթ յոթանասունյոթ, ութ ինսունութ, ինը կոմիտասի կինը, տասը համով սպասը: իսկ ես ասացի իմ հորինած թվերը:

-Մեկ հազար միլիարդ, երկու միլիարդ բիլիոն, երեք ցմփոր բալաբեկ, չորս նորից սկսեց, հինգ հազար բիլիոն ծիծիլիոն, վեց ծիծիլիոն միլիարդ, յոթ միլիոն ծիծիլիոն, ութ հազար հիհիլիոն, ինը հազար մոսոլիոն, տասը հազար սոսոլիոն:

Լիլի Գիրագոսյան

Posted in 2016-2017 ուստարի, Ուսումնական նյութեր, Ուսուցչի օրագիր, Ռոդարի, Աղայան+Ռոդարի նախագիծ, Արխիվ

Ի՞նչ կլիներ, եթե գույներն անհետանային

Խաղաղ օրվանից հետո սովորողների հետ Հյուսիսային դպրոց-պարտեզում խաղում էինք, վայելում էինք տաք օրը, թեթև քամին և կանաչապատ ազատություն: Սկսեցինք զրուցել գույների մասին, իրենց սիրելի գույների մասին: Հետո հարցրեցի, թե ի՞նչ կլիներ, եթե բոլոր գույներն անհետանային: Մի պահ մածելուց հետո սկսեցին իրար հերթ չտալով զրուցել-քննարկել անգույն իրերի մասին: Գիտե՞ք, որ ընկերությունն էլ գույն ունի, երազը, կյանքը:

Posted in 2016-2017 ուստարի, Ուսումնական նյութեր, Ռոդարի, Աղայան+Ռոդարի նախագիծ, Արխիվ

Ամենաուժեղը

Աղայան+Ռոդարի

Այսօր դասարանում ընթերցեցինք Աղայանի «Ամենաուժեղը» հեքիաթը, ընթերցելուց հետո սկսեցինք քննարկել: Սովորողները հերթով թվարկեցին իրենց կարծիքով ումենաուժեղ բառերը` երջանկություն, ընտանիք, բնություն…ինքնասիրությունից հասան մինչև մոլեկուլներ:

Շատ հետաքրքիր քննարկում էր: Լսե’ք նրանց:

Posted in 2016-2017 ուստարի, Ուսումնական նյութեր, Ռոդարի, Ռոդարիական օրեր, Ստեղծագործում են սովորողները, Արխիվ, Բլոգային աշխատանք

Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով

Երկիր,որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով

Безымянный

Հեռու, շատ-շատ հեռու կա մի երկիր, որտեղ  բոլոր բառերը սկսվում են չ-ով:

Այնտեղ չղջիկները չամիչ են ուտում, իսկ չար բալիկները չիլի պղպեղ:
Դպրոցի վրա գրված է չուշանալ,չստել,չարություն չանել,չաղմկել:
Չ-թաղամասում շենքերը չ տառի տեսքն ունեն,մեքաները չ տառի տեսք ունեն:
ծառերն և ծաղիկներն չ տառի նման էին իսկ մարդիկ խոսելիս անընդհատ չ տառն են օգտագործում:

Մհեր Կիրակոսյան

Երկիր,որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով

Երազումս հայտնվեցի Չ-երկրում: Մտա խանութ, բարևեցի.

_Բարև:

Բայց որպես պատասխան լսեցի.

_Չ-բարև:

Խանութը լիքն էր ամեն տեսակի քաղցրեղենով, այնքան գրավիչ ու համեղ տեսք ունեին, որ ցանկացա մի քաղցր բան ուտել ու հարցրի.

_Դուք չիր ու չամիչ ունե՞ք:

_Մենք միայն չ-չիր ու չ-չամիչ ունենք:

_Իսկ ի՞նչ է չ-չիր ու չ-չամիչը:

_Դա էլ մեր չիր ու չամիչն է:

_Օ՜, ինչ հրաշալի է:

_Այո, մեր երկրում շատ հրաշալի է… Հա՛, մոռացա ասել, որ մեր ամեն բառ չ-ով է սկսվում:

Continue reading “Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են չ-ով”

Posted in 2016-2017 ուստարի, Ուսումնական նյութեր, Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Արխիվ, Բլոգային աշխատանք, Գրադարան, ընթերցարան

Ձախորդ գլորիկը

Ձախորդ Վահեն

Սա մի պատմություն է մի տղայի մասին, ով շատ բարի է կատակասեր,բայց նա նաև շատ ձախորդ է :Միշտ ուզում է բարի բաներ անել ,բայց հակառակն է ստացվում :Մի անգամ  Վահեն որոշում է տատիկին խնձոր հյուրասիրել:Գնում է  այգի ծառից խնձոր բերելու:Ոտքը սահում է ,ընկնում է գետնին ,գլուխը հարվածում  ծառին  և  ծառի  ողջ բերքը թափվում է վրան:Այ քեզ ձախորդություն:d0b1d0b5d0b7d18bd0bcd18fd0bdd0bdd18bd0b92 (1)

Վահե Մակվեցյան

Արեն գլորիկը

Լինում է չի լինում  մի ձախորդ Արեն է լինում։ Մի օր Արենը այնքան սոված էր, որ ընկավ ուտելիքի մեջ։ Իր հայրիկը փնտրում էր,  որ տաներ այգի։

-Արեն որտեղ ես,- հարցրեց  հայրիկը։

-Այստեղ եմ ուտելիքի մեջ։

-Ինչ ես անում ուտելիքի մեջ։

-Սոված  էի, մտա մի քիչ ուտեմ,- պատասխանեց Արենը։ Դրանից հետո Արենը այնքան ծարավ էր, որ ընկավ շշի ջրի մեջ։ Հիմա էլ հայրիկը փնտրում էր Արենին, որ տանի լողի։

-Արեն հիմա որտեղ ես,- նորից հարցրեց հայրիկը։

-Չեմ կարող պատասխանել, որովհետև բերանս ջուր է լցվում,- պատասխանեց Արենը։ Հայրիկն անհանգստանում էր, քանի որ Արենն անընդհատ հայտնվում էր այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չի կարող  մտնել և մի օր էլ կարող է կորել։  untitled (1)

Արեն Աթայան

ՄՀԵՐ ԳԼՈՐԻԿԸ

Լինում է, չի լինում մի Մհեր գլորիկ է լինում:
Մի անգամ Մհեր գլորիկը գլորվեց և հայտնվեց անտառում:
Նրան գտավ մի աղվես և փորձում էր ուտել, բայց չկարողացավ:
Աղվեսն ասաց,-Արի,արի, ես քեզ չեմ ուտի:
Մհեր գլորիկը պատասխանեց,-Դու խաբեբա աղվես ես, քեզ չեմ հավատում:
Որ այդպես է,-սպառնաց աղվեսը,-ես քեզ հիմա կուտեմ:
Ասաց և հարձակվեց Մհեր գլորիկի վրա:
Այդ պահին վրա հասան որսորդները, աղվեսը պուկ փախավ:
Ու վախից մինչև այսօր էլ փախչում է մարդկանցից:
Безымянный

Մհեր Կիրակոսյան

Continue reading “Ձախորդ գլորիկը”

Posted in 2016-2017 ուստարի, Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Արխիվ, Բլոգային աշխատանք, Գրադարան, ընթերցարան

Թափթփված հեքիաթը

ՀԵՔԻԱԹ ԹԱՓԹՓՎԱԾ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ 

Լինում է, չի լինում մի սև մեքենա է լինում։ Այդ մեքենան շատ թափթփված է լինում։
Մի օր նա մոռանում է իր անիվը և երբ նա առաջ է գնում և նրա մասերը թափվում են։
և նա չի կարողանում 1-մետր գնալ։
բոլոր ծանոթ մարդիկ փողոցից հավաքում են մասերը և տանում ավտոտնակ։
Վարպետը մասերը ամրացնում է և սև մեքենան ամոթից կարմրում է, և խոսք է տալիս,
որ սրանից հետո ուշադիր կլինի և ոչինչ չի մոռանա։ Իսկ վարպետը ասում է, որ
մեքենային շատ է սիրում և նա ամենալավն է։

Մհեր Կիրակոսյան Continue reading “Թափթփված հեքիաթը”

Posted in 2016-2017 ուստարի, Ուսումնական նյութեր, Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Արխիվ, Բլոգային աշխատանք, Գրադարան, ընթերցարան

Գարուն, մենք քեզ սպասում ենք

Ողջույն գարուն, ես քեզ սպասում էի, որ դու քեզ հետ բերես ծաղիկներ, լիքը լիքը մրգեր: Գարուն,  դու  մեզ գիտես խաբել ես, որովհետև դու մի օր ցուրտ ես անում, մի օր տաք, մի օր հագնում ես սպիտակ, մին էլ կանաչին ես տալիս: Դու ինձ համար կատակասեր գարուն ես: Գարուն, մենք քեզ շատ էինք կարոտել, որովհետև դու քեզ հետ արև կբերես, նաև ծաղիկներ, կենդանիներ և արագիլներ: Դու որ գաս մենք կարճաթև կհագնենք և չենք մրսի: Գարուն, դու շատ գեղեցիկ ես,  դու որ գալիս ես շատ գեղեցիկ բան է ստացվում, դու մեկ ժպտում ես և մեկ տխրում, մեկ լալիս ես, մեկ խնդում և ես կուզեի, որ դու երբեք չտխրես: Գարուն, եթե դու գաս  քեզ հետ կբերես նաև թիթեռներ, մենք կլողանք և եթե դու գաս, շատ շատ զարմանալի բաներ կբերես մեզ, մենք էլ քեզ կսիրենք և մենք կուրախանանք, մեկ էլ մոռացա ասել, որ դու քեզ հետ բերես ծիածանին և մենք շատ շատ կսիրենք քեզ:

d5a3d5a1d680d5b8d682d5b6

Մերի Փաշիկյան

Գարուն, մենք քեզ սպասում էինք

 Գարուն դու մեկ մեկ հագնում ես սպիտակ, մեկ մեկ կանաչ։

Գարուն, դու շուտ արի, որ արագիլները գան։

Գարուն, շուտ արի, որ ուրախություն բերես։

Գարուն, շուտ արի ես քեզ կխնամեմ։

Գարուն, դու մին ժպտում ես, մին լալիս։

Գարուն, եթե շուտ գաս, ես քո ծաղիկները կջերեմ։

1

Սոնա Սարգսյան

Ես քեզ սպասում եմ, գարուն

Գարուն, արի մենք քեզ շատ ենք կարոտել, որ ծաղիկները աճեն, որ ֆուտբոլ խաղանք, որ ծառերը աճեն ու մենք էլ լողանք ու մի քիչ տաքանանք։ Որ գաս, մենք քեզ կկերակրենք ու կլողացնեք ու նվերներ կտանք, որ գաս քո բերած ծաղիկները կջրեմ։

235

Արեն Աթայան

Գարուն, մենք քեզ սպասում ենք

Գարուն մենք քեզ երկար ժամանակ սպասում ենք, դու մեզ խաբեցիր, որովհետև դու եկել ես, բայց դու ձմռանը չես տանում մեզնից հեռու: Խնդրում ենք արագ արի, մենք սառում ենք դրսում,մենք ուզում ենք, որ դու արագ գաս, որովհետև մենք ամռանն ենք սպասում և ամառը քեզնից հետո է:

d5a3d5a1d680d5b8d682d5b6-1

Լիլի Գիրագոսյան

Գարուն, մենք քեզ սպասում էինք

Այ գարուն, սիրուն գարուն, արի ես քեզ շատ էի սպասում, արի քեզ հետ բեր անուշահոտ ծիլ, ծաղիկ ու խոտ, տաք, փայլուն արևի շողեր, կապուտակ երկինք: Արի ես քո հետ  կխաղամ և ուրախ կլինեմ, զվարթ կլինեմ: Գարուն, որ դու գաս ես ծառերը կջրեմ, կխնամեմ:

Արի գարուն, սիրուն գարուն:

Սյուզաննա Բարեղամյան

Ողջույն գարուն, ես քեզ սպասում էի

Գարուն, ես քեզ սպասում էի, որ արև գա ու շատ շատ ծնունդներ լինեն, ծիտիկները վերադառնան, արագիլները վերադառնան, ձյունը  հալվի: Գարուն, դու շատ լավն ես, ես քեզ կարոտել եմ, խնդրում եմ արի, դու մեզ համար  կարևոր ես, շատ խնդրում եմ արի:

1488356939175

Հասմիկ Սարգսյան

Գարուն, մենք շատ-շատ ենք խնդրում արի   

Ես քեզ շատ էի սպասում, ես ծնվել եմ Մարտի 13-ին 2009թվին ու ես շատ եմ սիրում գարունը: Նա բերում է ուրախություն: Մարտը իմ սիրած ամիսն

Է: Ես շատ էի սպասում, վերջապես ձյունը հալվելու է, վերջապես ծառերի տերևները

աճելու են, ծաղիկները դուրս են գալու, խոտերը աճելու են և գարունը բերելու է արագիլներ: Գարուն, բեր տաքություն, մրգեր ու թռչուններ: Ես ու իմ ընկերները շատ ենք սպասում:

Մհեր Կիրակոսյան

 

 

Բարև գարուն, ինչու ես այսքան ուշանում, մենք քեզ սպասում ենք: Կարոտել ենք քո արևին, քո անուշ բույրին ու ծաղիկներին: Խնդրում ենք շուտ արի ու քեզ հետ բեր թռչուններին, ծաղիկներին ու մրգերին: Սպասում ենք քո ջերմ մաղթանքներին:

asdfffff90

Հարությունյան Գևորգ

Գարուն, շուտ արի

Գարուն, մենք քեզ ամբողջ օրը սպասում էինք, բայց դու այդպես էլ չեկար, որ մրգեր աճեն, մենք միրգ ուտենք: Գարուն, արի որ մենք բերք ունենանք:

d5a1d5b7d5b8d682d5b6

Հովհաննես Կարապետյան

Գարուն մենք քեզ սպասում էինք

Գարուն, արի մենք քեզ շատ ենք կարոտել:Արի  քեզ հետ բեր արևի շողեր, ծիլ, ծաղիկ ու խոտ, բեր մեր սիրելի մրգերը, և թող արագիլները վերադառնան: Եվ ամենակարևորը շուտ արի, որպեսզի քեզանից հետո գա մեր սիրելի ամառը: Ես շատ եմ սիրում ամառը, որովհետև երեխաները լողում են լողավազանում և միայն այդ օրը կարելի է պաղպաղակ ուտել:

d5a3d5a1d680d5b8d682d5b6-2

Գրիգոր Պապիկյան

ԳԱՐՈՒՆ, ՄԵՆՔ ՔԵԶ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ

Ես ցանկանում եմ, որ դու բերես քեզ հետ գեղեցիկ օր, տաքություն, գեղեցկություն, բարձր տրամադրություն: Ես քեզ անհամբեր սպասում եմ գարուն, ես ուզում եմ, որ դու գաս և հանկարծ չտխրես:

d684

Վահե Մակվեցյան

 

 

 

 

 

Posted in 2016-2017 ուստարի, Ղափամայի ծես, Ռոդարի, Ստեղծագործում են սովորողները, Արխիվ, Բլոգային աշխատանք, Գրադարան, ընթերցարան

Շատախոս դդումը

ՌՌ%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9Աշոտ Հովեյան

Սյուզաննա Բարեղամյան

Մհեր Կիրակոսյան

Սոնա Սարգսյան

Հովհաննես Կարապետյան

Արեն Աթայան

Գրիգոր Պապիկյան

Յանա Գրիգորյան