Posted in 2016-2017 ուստարի, «Ես» ուսումնական նախագիծ, Ուսումնական նյութեր, Տեխնոլոգիա, կերպարվեստ, Արխիվ

Արթ-թերապիա

«Ես» նախագիծ

Արևոտ եղանակ, կանաչ միջավայր. Ճիշտ ժամանակն է բակ-պարտեզում նստել և նկարել, խառնել գույները և ստանալ գեղեցիկ գունախաղ:

Posted in 2016-2017 ուստարի, Ֆլեշմոբ, Արխիվ

Շախմատի սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքներ

Ողջույն, շախմատասեր բարեկամ:

Ֆլեշմոբում առկա են տարբեր բարդության առաջադրանքներ: Ա մակարդակը նախատեսված է սկսնակների, իսկ Բ մակարդակը՝ կարգային շախմատիստների համար, սակայն ցանկացողները կարող են 2 տարբերակի խնդիրներն էլ լուծել: Առաջադրանքները տեղադրված են համապատասխան հղումներում: Չենք մոռանում լրացնել այն դաշտերը, որոնք անհրաժեշտ են մասնակցի վերաբերյալ տեղեկություններ ունենալու համար: Աշխատանքն ավարտելուց հետո սեղմում ենք վերջին կապույտ կոճակը (submit կամ готово):

Ա մակարդակ

Բ մակարդակ

Ցանկանում ենք հաճելի և ստեղծագործ ժամանց:

Posted in 2016-2017 ուստարի, «Տիեզերք» նախագիծ, «Ես» ուսումնական նախագիծ, Ուսումնական նյութեր, Արխիվ

Իմ թաղը, իմ հանգիստը, իմ ընտանիքը

Իմ հանգիստը

Սոնա Սարգսյան

Բարեղամյան Սյուզաննա

Կիրակոսյան Մհեր

Հովեյան Աշոտ 

Փաշիկյան Մերի

Գրիգորյան Յանա

իմ ընտանիքը

Սյուզաննա Բարեղամյան

Իմ թաղը

Գևորգ Հարությունյան

Սոնա Սարգսյան

Մհեր Կիրակոսյան 

Սյուզաննա Բարեղամյան

 

 

Posted in 2016-2017 ուստարի, Մանկավարժական գրականություն, Արխիվ, Գրական ակումբ

Կատուն անձրևի տակ: Էռնեստ Հեմինգուեյ

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կային: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:
Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրաևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:

Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:

Continue reading “Կատուն անձրևի տակ: Էռնեստ Հեմինգուեյ”

Posted in 2016-2017 ուստարի, Մանկավարժական գրականություն, Արխիվ, Գրական ակումբ

Ծերունին կամրջի մոտ: Էռնեստ Հեմինգուեյ

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին` մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Continue reading “Ծերունին կամրջի մոտ: Էռնեստ Հեմինգուեյ”

Posted in 2016-2017 ուստարի, Ֆլեշմոբ, Արխիվ

Սեպտեմբերյան ֆլեշմոբ մաթեմատիկայից

Հարգելիներս, ձեզ ենք ներկայացնում սեպտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքները: Մասնակցության համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան մակարդակ և փորձել գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: Հիշեցնում ենք, որ ֆլեշմոբի Հայաստանի մասնակիցների պատասխանները ընդունվում են մինչև ժամը 22:00-ն: Մաղթում ենք հաճելի և հետաքրքիր ժամանց:

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Երրորդ մակարդակ

Չորրորդ մակարդակ