Posted in 2016-2017 ուստարի, «Ուսումնական գարուն» նախագիծ, Ուս. ճամփորդություն, Ուսումնական նյութեր, Արխիվ, Թումանյանական օրեր

Թումանյանական օրերի ամփոփում

Հինգշաբթի օրը`  մարտի 23-ին, Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողներով և դասավանդողներով եղանք Թումանյանի անվան այգում: Այգում մի լավ խաղալուց և կանաչն ու թարմ օդը վայելելուց հետո ամփոփեցինք Թումանյանական օրերը` երգելով, կարդալով և խաղալով Թումանյան:

Ֆիլմը պատրաստեց Կարինե Խառատյանը:

Posted in 2016-2017 ուստարի, Ուս. ճամփորդություն, Ուսումնական նյութեր, Արխիվ, Բլոգային աշխատանք, Թումանյանական օրեր

Ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Այսօր  մենք  դասարանով  գնացել  էինք   Հովհաննես Թումանյանի տուն թանգարան: Տուն թանգարանում  ինձ շատ դուր եկավ ու շատ  զարմացա, երբ տեսա ապակու  հետևում  նստած  Հովհաննես  Թումանյանին, որը  թերթ էր  կարդում, քայլում  էր  իր սենյակում, լսում էինք նրա ոտնաձայները: Այնտեղ ես տեսա  Հովհաննես  Թումանյանի գրասենյակը, այնտեղ  շատ-շատ  կենդանիների   արձաններ  կային : Ես տեսա երեխաների սենյակները, մեր շատ սիրելի Շունն ու կատվի թատերական բեմը : Մենք արտասանեցինք  և մեր առաջ բացվեց մի գեղեցիկ տեսարան, որտեղ իսկական գետակ էր հոսում: Ես նաև շատ հավանեցի գրադարանը, որի մասին  մեզ   աշխատակիցը պատմեց Թումանյանը ասել է, սա  ձեզ համար թանգարան չէ:   Ես շատ-շատ  տխրեցի, որ ավելի երկար չմնացինք  տուն թանգարանում,   բայց ես  գնեցի  իր  որդու նկարները:  

Սոնա Սարգսյան

Այսօր մենք դասարանով գնացել էինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այնտեղ մենք տեսանք Հովհաննես Թումանանի իրերը և ինձ շատ-շատ դուր եկավ: Ինձ շատ հետաքրքրեց, նրանք մի քիչ գեղեցիկ էին: Հովհաննես Թումանանը ունեցել է 10 երեխա: Այնտեղ կային նրա հոր և մոր նկարները: Իմ կարծիքով  նրա մայրիկը և հայրիկը շատ-շատ տարիներ են ապրել,  նաև երևի Հովհաննես Թումանանը: Նա գրել է շատ-շատ հեքիաթներ,պատմվածքներ, բանաստեղծություններ: Նրան կոչում են <<ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ>>:

Մհեր Կիրակոսյան

Մենք մեր դասարանով  նստել էինք  ավտոբուս ու գնացել էինք տուն-թանգարան: Մեզ շատ-շատ հետաքրքիր բաներ ցույց տվեցին` Հովհաննես Թումանյանի մահճակալը, սեղանը, իր Թիֆլիսի տունը, իր երեխաների նկարները, իր գրասեղանը, որտեղ նա իր հեքիաթներն էր հորինում: Ինձ ամենաշատը դուր եկավ  իր  կենդանիների հավաքածուն:

Հասմիկ Սարգսյան

Այսօր մենք գնացել  էինք Հովհաննես  Թումանյանի տուն_թանգարան:Ներս  մտնելով  տեսանք  նրա  մեծ  նկարը,որը  ասես  իրական  լիներ: Այնտեղ  մեծ  պահարաններ  կային,որտեղ Թումանյանի  գրած  գրքերն  էին: Մենք  տեսանք  նրա  գյուղը,որտեղ ծնվել է,նրա հայրական  տունը,որի  դիմաց  եկեղեցի կար: Թումանյանը  ծնվել է 1869 թվականի փետրվարի 19, նա  ունեցել է  10 երեխա` 4 տղա  5 աղջիկ: Մեզ  ցույց  տվեցին  Թումանյանի գրադարանը, որը  հսկայական  էր, այնտեղ  շատ  գրքեր  կային: Պլանշետով  տեսանք Սասունցի  Դավիթին, նա  ասես  իրական  ելավ’  թրով  էր  ու Քուռկիկ  Ջալալին  էր  թամբած: Տեսա  Թումանյանին,  նա  հրեշտակի  նման  էր’ քայլում  էր  ու  թերթ  էր  կարդում, լսում  էինք  նրա  ոտնաձայնները,իսկ  Թիֆլիսի  տան  մուտ  նա  բարևում  էր  անցորդներին: Տեսանք  նրա   շորերը,թանաքամանը,փետուրով  գրիչը,խոշորացույցը,  ակնոցը: Թումանյանի  աշխատասենյակում  տեսանք   արձաններ, որոնք  շատ-շատ էին: Իմ  համար  շատ  հետաքրքիր  էր,ինձ  դուր  եկավ  նրա  մեծ  գրադարանը: Ես  կուզենայի  ունենալ  նման  մեծ  գրադարան  և  կարդալ Թումանյանի  բոլոր  գրքերը:

Գևորգ Հարությունյան

Մենք այսօր գնացինք  Հովհաննես Թումանյանի թանգարանը: Այնտեղ մեզ հետ հսկիչներ կային: Ես շատ բան իմացա  Հովհաննես Թումանյանի մասին:  Ես իմացա որ Հովհաննես Թումանանի ծննդավայրը գտնվում է Դսեղ  գուղում: Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ.  իմացա  Հովհաննես Թ. ունի 10 երեխաներ, 6 աղջիկներ 4 տղաներ: Նաև ես գիտեի, որ նրա կնոջ անունը Օլգա էր: Մենք նաև արտասանեցինք և այնտեղ վարագույրները բացվեցին մենք տեսանք մի տեսարան Հովհաննես Թումանանի  գյուղը, շատ շատ գեղեցիկ գյուղ էր: Այդ գյուղից մի մասից մի փոքրիկ ջուր էր գալիս: Նաև այնտեղ մի  սարք կար որ պահում  ես Սասունցի Դավիթի շրջանի մեջ ասես իրական լինի: Տեսանք Հով. Թ. բոլոր ստեղծագործաց հեքիաթները, բանաստեղծությունները և այլն…

Մերի Փաշիկյան

Այսօր դասարանով գնացել էինք  Հովհաննես Թումանյանի տուն -թանգարան: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Մենք շրջեցինք  սենյակներով, տեսանք  նրա իրերը` նկարները, գրիչը, գրամեքենան, թանաքամանը, գրքերը, թերթերը: Ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա  իմ շատ սիրելի հեղինակի կենցաղին:

Վահե Մակվեցյան

Մենք գնացինք Թումանյանի տուն թանգարան, այնտեղ Հովհաննես Թումանյանին տեսանք,

նրա գրադարանը տեսանք և նա տասը երեխաներ ուներ: Նա դիմում էր նրանց ոչ թե անուններով

այլ այսպես` առաջին երեխա արի, նա այդպես էր խոսում իր երեխաների հետ:

Յանա Գրիգորյան

Այսօր մենք դասարանով գնացել  էինք Հովհաննես Թումանյանի տուն թագարանը:Ես  այնտեղ տեսա նրա իրերից և ինձ դուր եկավ ճոճաթոռը:Շատ հետաքրքիր էր Սասուցի  Դավիթի մասին պատմող տեսանյութը: Հետաքրքիր ճամփորդություն էր:

Հովհաննես Կարապետյան

Posted in 2016-2017 ուստարի, Մայրենիի օրեր, Ուսումնական նյութեր, Սովորող-սովորեցնող, Արխիվ, Թումանյանական օրեր

Սովորող-սովորեցնող նախագիծ

Այսօր գարնանային հրաշալի եղանակ էր, լանջերին 3-րդ և 2-րդ դասարանի սովորողներն էին: Իրականացնում էինք սովորող-սովորեցնող նախագիծը: 3-րդ դասարանի սովորողներն առանձնացրել էին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հատվածներ, իսկ  2-րդ դասարանի սովորողները պետք է գուշակեին  հեքիաթների վերնագրերը: Այնուհետև պետք է լսեին բանաստեղծությունները և շարունակեին: Սովորողները շատ ոգևորված էին:

Posted in 2016-2017 ուստարի, Արխիվ, Թումանյանական օրեր

Ծաղիկները

Թումանյանական օրերի ընթացքում 3-րդ դասարանի սովորողները ներկայացրեցին «Ծաղիկները» բանաստեղծությունը:Նկարեցին գունավոր թղթի վրա, կտրեցին և սև գույնի սեղանի վրա վառ գույներով պատկերեցին բանաստեղծության յուրաքանչյուր տողը: Հաճույքով մասնակցեցին նկարահանման ընթացքին: