Posted in 2016-2017 ուստարի, Մայիսյան 12-րդ հավաք, Աշխատանքային նախագծեր, Արխիվ

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 12-րդ հավաք. Աշխատանքային նախագիծ

IMG_7085

Մայիսի 10

Առավոտյան ընդհանուր պարապմունք տանիքում

Սովորողները ներկայացնում են իրենց բլոգները: Յուրաքանչյուր սովորող բացում է իր բլոգը և պատմում իր բլոգի մասին, ներկայացնում բլոգի բաժինները, օրվա պատումները, հեքիաթները…:

Բացօթյա ընթերցանություն- Սովորողները գիրքը փոխանցելով հերթով ընթերցում են հեքիաթներ, վերջում պատմում, քննարկում ենք հեքիաթները:

Նկարչական պլեներ լանջերին-նկարում ենք կարդացած հեքիաթները:

Օտար լեզուներ/ռուսերեն, անգլերեն/

Մայիսի 11

Առավոտյան ընդհանուր պարապմունք տանիքում

Բանավոր մաթեմատիկա-հաշվարկներ, չափումներ-չափում ենք լանջերը ոտնաչափով, լիտրով, կգ-ով չափումներ, հաշվել ժամանակը…

Տեխնոլոգիական գործունեություն-երաժշտական գործիքների պատրաստում 

Օտար լեզուներ/ռուսերեն, անգլերեն/

Երաժշտություն-պար

Մայիսի 12

Առավոտյան ընդհանուր պարապմունք տանիքում

Մարզական խաղեր-հեծանիվ, օղակ, գնդակ, ազգային խաղեր-Փուչիկը տեղափոխիր անյպես, որ չպայթի,  պարկի մեջ ցատկոտելով հասիր ընկերոջդ,   շերեփի մեջ դրած գնդակը տեղափոխիր այնպես, որ չընկնի,  շերեփով ջուրը տեղափոխիր մի դույլից մյուսը, խաղի վերջում հաղթում է այն թիմը, որը շատ ջուր է լցրել դույլի մեջ:

Բացօթյա բառային խաղեր, մնջախաղ-սովորողները պետք է բացատրեն բառը՝ առանց այդ բառը ասելու, միայն կարող են նկարագրել, բնութագրել: Գուշակիր բառը բերանի շարժումով` առանց լսելու:

Օտար լեզուներ/անգլերեն/

Leave a comment